News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՏՄ-ի առաջնահերթություններից Ռուսաստանն առանձնացնում է ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր շուկաների ստեղծման, արտադրության եւ տեխնոլոգիական համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի ավելացումը: Այս մասին իր ելույթում նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել ԵԱՏՄ անդամ երկրների փոխարժեքային ֆինանսական դրամավարկային քաղաքականության մոտեցմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ նոր եւ ավելի արդյունավետ տրանսպորտային եւ լոգիստիկ շղթաներ կառուցել:

«Այդ ոլորտներից շատերում արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ կան. աճում է ներքին առեւտուրը,  մեծանում են երրորդ երկրներ ապրանքների եւ ծառայությունների մատակարարման ծավալները, բարելավվում է արտահանման համկարգը, ընդլայնվում է բարձր ավելացված արժեքով ապրանքների ծավալը, ստեղծվում են նոր համատեղ ձեռնարկություններ եւ խոստումնալից ներդրումային նախագծեր են գործարկվում: Արդյունքում, աճում է բոլոր անդամ երկրների համախառն ներքին արդյունքը»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

«Կարեւոր է շարունակել զարգացնել ինտեգրացիոն գործընթացները: Մեր կարծիքով՝ սերտ համագործակցության համար լավ հնարավորություններ կան այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջուկային եւ վերականգնվող էներգիան, բնապահպանությունը, բժշկությունը, տիեզերքը, զբոսաշրջությունը, սպորտը: Հատկապես օգտակար կլիներ ավելի մեծ ուշադրություն սեւեռել համագործակցությանը սոցիալական եւ հումանիտար ոլորտներին, կրթությանը, ինչպես նաեւ միջտարածաշրջանային եւ միջսահմանային կապերի խորացմանը»,- մասնավորապես նշել է ՌԴ նախագահը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ