News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումն անկայունություն կհրահրի տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Նաբիլ Աբու Ռեյնեհը, փոխանցում է Reuters-ը: «Այս փուլում ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է խաղաղության գործընթացում իր դերից եւ վիրավորել է աշխարհը, պաղեստինյան ժողովուրդին, արաբական եւ իսլամական ազգին, իսկ դա անկայունություն է հրահրել», - ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Երուսաղեմում բացվել է ԱՄՆ դեսպանատունը: Վաշինգտոնի վարչակազմի այս քայլը վրդովեցրել է բոլոր արաբական երկրներին, որոնք համարում են, որ սա տարածաշրջանի ապակայունացմանը տանող ճանապարհ է:

Նշենք, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ Գազայի հետ սահմանին ընթացող ցույցերի ժամանակ իսրայելական կողմից բացված կրակի հետեւանքով արդեն 41 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է, ընդ որում, նրանց գրեթե կեսը հրազենային վնասվածք է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ