News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվան բացասաբար է գնահատում Վաշինգտոնի՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատուն բացելու որոշումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչ վերաբերում է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացմանը, ապա մենք բազմիցս  հրապարակայնորեն հնչեցրել ենք մեր բացասական գնահատականը այս որոշման կապակցությամբ»,- Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը հավելել է, որ «այդ մասին խոսել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ