News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ով է պատասխանատու Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան համար: Այս հարցով այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դիմեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց. «Արթուր Սարգսյանը կալանքի տակ գտնվելու ժամանակ չի մահացել, նրա խափանման միջոցն արդեն վերացված է եղել, նա ենթարկվել է վիրահատության, դուրս է գրվել հիվանդանոցից, որից հետո նոր մահացել է: Այդ քրեական գործի նախանքնությունը չի ավարտվել, նշանակված է դատաժշկական փորձաքննություն: Բոլոր փաստաթղթերը ներկայացվել է հանձնաժողովին: Գործով կպարզվի նրա մահվան մեջ հնարավոր մեղավոր անձանց վերաբերյալ հարցերը»:

Էդմոն Մարուքյանն էլ հակադարձեց. «Նրան ազատ արձակելու մեր միջնորդությունից 20 օր հետո է Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել: Այսինքն ազատ է արձակվել այն ժամանակ, երբ արդեն ծանր առողջական վիճակում է եղել եւ հիվանդանոցում մահացել է»:

Նշենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։ 2016թ. դեկտեմբերի վերջին Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել էր եւ նա ազատ էր արձակվել: Ավելի ուշ նա կրկին կալանավորվել էր՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:

Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց: Մարտի 16-ին Սարգսյանը մահացավ հիվանդանոցում:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ