News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իրանի արտգործնախարարների՝ երեքշաբթի օրը Բրյուսելում կայանալիք հանդիպման հիմնական նպատակն է լինելու Թեհրանի դեմ պատժամիջոցների աստիճանական վերացման ռեժիմի պահպանման քննարկումն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից դուրս գալու մասին: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնի տարածած հայտարարության մեջ, թոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք կքննարկենք հնարավոր տարբերակները, թե ինչպես աջակցել Իրանի դեմ պատժամիջոցների աստիճանական վերացման գործընթացի շարունակությանը, որպեսզի երաշխավորենք, որ մենք կատարում ենք մեր պարտավորություններն այս համաձայնագրի շրջանակներում, ինչպես նաեւ կոչ ենք անում Իրանին հետեւել այն սահմանափակումներին, որոնք գործարքը պարտադրում է իր միջուկային ծրագրին», - նշվում է Ջոնսոնի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ Բրյուսելում կայանալիք հանդիպումը հնարավորություն է քննարկել, թե ինչպես կողմերը շարունակել պատժամիջոցների վերացումը՝ նրանք (իրանցիների) կողմից միջուկային համաձայնագրով նախատեսված պարտավորություններին հետեւելու պայմանով, ինչպես նար հնարավորություն է խոսելու մեր մտահոգությունների մասին՝ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում Իրանի ավելի լայն, վնասակար վարքագծի վերաբերյալ»:

«Մեծ Բրիտանիան եւ մեր եվրոպացի գործընկերները շարունակում են միջուկային գործարքը շարունակում են դիտարկել որպես կենսական կարեւորության հարց մեր ընդհանուր անվտանգության համար եւ լիովին կողմնակից են մնում դրա պահպանմանը Մենք Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ համատեղ աշխատում ենք  առաջխաղացման համար լավագույն ճանապարհը գտնելու ուղղությամբ», - ընդգծել է բրիտանական դիվանագիտության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Ամենաշատ