News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 ՀՀ ՎՊ խորհրդի` 2018թ. մարտի 19-ի որոշմամբ հաստատված հաշվետվության եւ դրանից ածանցվող համապատասխան նյութերի ու փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016թ. եւ 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում տաքսի ծառայություն մատուցող «Ս. Լ. Տ.» ՍՊԸ-ի եւ «Թ. Ա.» ՍՊԸ-ի ղեկավար աշխատակիցները եւ ընկերությունների հետ առնչություն ունեցող անձինք, ընկերությունների ավտոմեքենաների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների դիմաց վարչական պատասխանատվության ենթարկելու համար խախտում կատարած վարորդների վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու փոխարեն ներկայացրել են խախտումների հետ չկապված, գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց տվյալներ: Արդյունքում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատակիցները թվով 6287 խախտումների համար նշանակված տուգանքների՝ ընդհանուր 47.512.800 ՀՀ դրամ գումարն արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական 2 անձի անվամբ: Իսկ վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթները ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն ավարտել են «Դատական ակտերի հարկադիր կատարման» մասին ՀՀ օրենքով նախատեսված՝ պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:

Պարզվել է նաեւ, որ նույն սխեմայով, այսինքն գույք կամ եկամուտներ չունեցող  2 ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելով՝ թվով 3016 խախտումների համար նշանակված՝ ընդհանուր 15.725.300ՀՀ դրամ գումար կազմող տուգանքների վճարումները չեն կատարել նաեւ ավտոմեքենաների սեփականատեր՝ տեսանկարա­հան­ման, լուսանկարահանման միջոցով ամրագրված ճանապարհային երթեւեկու­թյան կանոնների խախտումների սուբյեկտ հանդիսացող անձինք:

Այսինքն տաքսի ծառայություն մատուցող նշված ընկերությունների ղեկավար աշխատակիցների եւ ընկերությունների հետ առնչություն ունեցող անձինք, ինչպես նաեւ ավտոմեքենաների այդ սեփականատերերը խաբեության եղանակով խուսափել են վարչական տուգանքները վճարելուց՝ դրանով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Իսկ պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձինք, շուրջ 2 տարի մեկ ֆիզիկական անձի անվամբ ձեւակերպելով բազմաթիվ վարչական իրավախախտումներ ու կատարողական վարույթներ, ծառայության նկատմամբ դրսեւորել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք, որի հետեւանքով անզգուշությամբ էական վնաս են պատճառել պետության օրինական շահերին՝ առաջացնելով այլ ծանր հետեւանքներ:

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված արարքներում առերեւույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ