News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Czech Airlines ավիաընկերությունը հունիսի 8-ից վերսկսում է դեպի  Երեւան կանոնավոր չվերթները, հաղորդում է ATO-ն: Երեւան-Պրահա չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ Airbus A319 ինքնաթիռներով:

Ընկերությունը հայտարարել է, որ Պրահայի եւ Երեւանի միջեւ օդային հաղորդակցությունը ընդհատվել էր Ռուսաստանի ճգնաժամի, ռուբլու եւ հարեւան երկրների արժույթների անկման եւ դրան հաջորդող դեպի Չեխիա թռիչքների պահանջարկի նվազեցման պատճառով:

«Անցյալ տարի Արեւելյան Եվրոպայի եւ Անդրկովկասյան հանրապետությունների շուկաները կայունացան եւ շատ ասպեկտներով վերադարձան մինչեւ 2014 թվականի ճգնաժամի մակարդակի: Սա հաստատվում է ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Հայաստանից դեպի Չեխիա օդային փոխադրումների աճող պահանջարկով: Ահա թե ինչու  մենք որոշեցինք վերադառնալ հայկական շուկա եւ վերականգնել կանոնավոր Երեւան-Պրահա չվերթները», - մեկնաբանել է Czech Airlines ընկերության առեւտրային տնօրեն Յան Տոտը:

Նրա խոսքով այս երթուղին հիմնականում նախատեսված է Հայաստանից Պրահա մեկնող ուղեւորների համար: «Թռիչքները միանում են դեպի Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա կամ Սկանդինավյան երկրներ եւ հակառակ ուղղությամբ մեր կանոնավոր թռիչքներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ