News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի ու ԱՄՆ-ի հարաբերություններին հարված է հասցվել այն բանից հետո, երբ Վաշինգթոնը դուրս է եկել իրանական միջուկային համաձայնագրից։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Reuters-ը։ 

Ելույթ ունենալով Գերմանական արհմիությունների կոնֆեդերացիայի համագումարում, Մերկելը հայտնել է, որ Եվրոպան աչք չի փակում Իրանի գործողությունների վրա, բայց համարում է, որ միջուկային համաձայնագիրը լավագույն ուղին է առաջխաղացման համար։ 

 «Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան համարում են, որ իրանական միջուկային համաձայնագիրը, անկասկած, ունի թույլ կողմեր, բայց այդուհանդերձ, մենք պետք է պահպանենք այն»,- նշել է նա։ «Մենք համարում ենք, որ այդ համաձայնագրով մենք ավելի լավ նախադրյալներ կունենայինք  Իրանի հետ  հետագա համաձայնագրերի մասին խոսելու համար, այլ ոչ թե միակողմանի կարգով դուրս գայինք համաձայնագրից, որը միաձայն հաստատվել էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ