News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի սահմանային ծառայությունը թույլ չի տվել Լենինգրադի շրջափակումը վերապրած կնոջը օդանավակայանից դուրս գալ: Արտաքսման համար հիմք է հանդիսացել նրա ազգանունը:

Ըստ «Ֆոնտանկայի»՝ 81-ամյա Օլգա Բարսեղյանը մայիսի 13-ի առավոտյան Բաքու է ժամանել: Հեյդար Ալիեւի անվան հանրապետական օդանավակայանի սահմանային հսկողությունը անձնագրի ուսումնասիրությունից հետո ուղեւորուհուն մի կողմ է տարել եւ արտաքսման ակտ կազմել: Արտաքսման համար հիմք է նշվել «այլ պատճառները»: Ժամանելուց 11 ժամ անց կնոջը ճանապարհել են Մոսկվա:

Բարսեղյանը ծնվել է Լենինգրադում, վերապրել է շրջափակումը, Մեծ Հայրենական պատերազմի վետերան է: Այժմ ապրում է Պետերբուրգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ