Փորձագետները նշել են լավագույն խաղային սմարթֆոնները: Սինթետիկ թեստերի արդյունքներով AnTuTu համակարգը կազմել է վարկանիշը:
Առաջին տեղը զբաղեցրել է Xiaomi Black Shark-ը` ավելի քան 272 հազար միավորով: Երկրորդ տեղում է Samsung Galaxy S9 +-ը՝263 հազար միավորով: Երրորդ տեղը զբաղեցրել է Samsung Galaxy S9-ը, որը 263 հազար միավորից մի փոքր քիչ է հավաքել, գրում է Life.ru-ն
Առավել հզորներից մասնագետները նշել են հետեւյալ սմարթֆոնները` Xiaomi Mi Mix 2S, ZTE Nubia Red Magic, Huawei Mate 10 Pro, Huawei Mate 10, Honor View V10, OnePlus 5T եւ One Plus 5: