News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի իշխանությունները Կենտրոնական հետախուզության վարչության (CIA) նախկին աշխատակցին կասկածում են WikiLeaks-ին այդ գերատեսչության գաղտնի տվյալների փոխանցման մեջ: Ներկայումս կասկածյալը մեկ այլ դատական գործի  առնչությամբ Նյու Յորքում կալանավորված է, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Washington Post-ին:

Հրատարակության աղբյուրները նշում են, որ Նյու Յորքի Հարավային շրջանի դատխազաության տվյալներով՝ Ջոշուա Էդամ Շուլտեն 2017-ին WikiLeaks-ին ծրագրային միջոցների մասին տվյալներ է փոխանցել, որոնք ԿՀՎ-ի մասնագետներն օգտագործում են հաքերային հարձակումների եւ էլեկտրոնային ճանապարհով հետեւելու համար: ԱՄՆ-ի իշխանությունները Շուլտեի նյույորքյան բնակարանում խուզարկություն են կատարել՝ ծանոթանալով նրա համակարգչում պահպանվող  նյութերին եւ նրա անձնական տվյաների հետ:

Սակայն նշվում է, որ դրա հետ մեկտեղ Շուլտեին պաշտոնական կարգով մեղադրանք չեն ներկայացրել, քանի որ ԱՄՆ-ի իշխանությունները ներկայումս հանցանշանների բավարար ծավալի չեն տիրապետում:

Շուլտեն այս պահին Նյու Յորքի բանտում է իր դեմ ներկայացված մանկական պոռնոգրաֆիայի պահպանման մեղադրանքով: Ըստ ՏԱՍՍ-ի՝ գործը շարունակվում է 2017-ի օգոստոսի վերջից: Շուլտեն հերքում է մեղադրանքները:

Ըստ թերթի տվյալների՝ Շուլտեն նախկինում աշխատել է ԿՀՎ-ի ծրագրային ապահովման բաժնում, իսկ մինչ այդ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունում, որը զբաղվում է ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ: 2016-ին նա հեռացել է հետախուզական ոլորտից եւ սկսել աշխատել մասնավոր բիզնեսում: Թերթը հաղորդում է, որ ազատվելուց առաջ նա դժգոհում էր ԿՀՎ-ի ղեկավարության անձեռնհասությունից:

2017-ին WikiLeaks-ը՝ ամերիկյան այս հատուկ ծառայությունների տեղեկատվության արտահոսքի հիման վրա հաղորդել էր, որ ԿՀՎ-ն վնասակար ծրագրեր է մշակել, որը թույլ է տալիս հեռախոսների միջոցով հետեւել մարդկանց, ինչպես նաեւ տեխնոոգիաներ, որոնց միջոցով հնարավոր է ամբողջ աշխարհի սմարթֆոններին մուտք ունենալ: Դրանք թույլ են տալիս ստուգել էլեկտրոնային հաղորդագրությունները, այդ թվում հայտնի WhatsApp եւ Telegram մեսենջերներում: Բացի այդ ԿՀՎ-ն եւ բրիտանական հակահետախզությունը միջոց են մշակել Samsung Smart TV-ն գաղտնալսելու նպատակով օգտագործելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ