News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արտաքին քաղաքականության հաջորդականության մասին, սակայն առաջնահերթությունները կարող են փոխվել: Այս մասին մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  վերլուծաբան Արա Պապյանը:

Իշխանությունների հավաստիացումների համատեքստում Պապյանը նշեց, որ անցյալում, այլ ղեկավարության ժամանակ ժողովուրդը բազմիցս ականատեսն է եղել այն հայտարարություններին, որոնք հակասել են գործողություններին: «Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է, որ Հայաստանը դուրս չի գա  ԵՏՄ-ից: Դա չի նշանակում, որ մի քանի տարի անց հարցը նորից չի բարձրացվի», - նկատեց Պապյանը: Նրա խոսքով՝ հիմա  կարեւոր է, որ արտահերթ ընտրություններն ազատ անցնեն, իսկ ժողովուրդը նախ ծանոթանա կառավարության ծրագրի հետ:

 «Երբ ասում են, որ ժողովուրդը ԵՏՄ-ի կողմնակիցն է, փաստեր չեն բերում: Նույն կերպ փաստեր չունեն նրանք, ովքեր ասում են, որ մարդիկ կողմ են ԵՏՄ-ից դուրս գալուն: Ժողովուրդը պետք է որոշի, իսկ վարչապետը ենթարկվի ժողովրդի պահանջին: Իշխանությունը պատկանում է ժողովրդին», - ընդգծեց Պապյանը: «ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չի գնում: Դա անվտանգության համակարգ է:  Հարցը վերաբերում է ԵՏՄ-ի անդամակցությանը», - պարզաբանեց նա:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ նույն վերաբերմունքը ցույց չի տալիս, ինչ Հայաստանը նրա նկատմամբ: Մասնավորապես, եղել են դեպքեր, երբ Ռուսաստանը միջազգային կազմակերպություններում քվերակել է Հայաստանի շահերի դեմ, նաեւ հավասարություն է դնում Հայաստանւի եւ Ադրբեջանի հարաբերությունների միջեւ: Կոնկրետ օրինակներ Պապյանը սակայն չբերեց:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի համբավի մասին՝ Արա Պապյանն ասաց, որ վերջին ասում Հայաստանում 2 վարչապետ է եղել: Սերժ Սարգսյանին շնորհավորել էր ընդամենը մի քանի երկիր: Իսկ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են ՄԱԿ-ի ԱԽ երկրները եւ անգամ Թրամփը: Փաշինյանը ժողովրդի կողմից ընդունված է, ինչպես նաեւ բարձր լեգիտիմություն ունի: Պապյանը հիշեցրեց, որ Եվրոպան եւ ԱՄՆ-ն հայտնել են Հայաստանի նոր ղեկավարության հետ համագործակցելու պատրաստակամության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ