News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը դիմել է ՀՀ ոստիպանապետ Վալերի Օսիպյանին՝ խնդրելով ձեռնարկելու միջոցներ քաղաքապետարանում ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։

«Հարգելի պրն Օսիպյան,

օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվողպետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։

Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»,-ասված է դիմումում:

Նշենք, որ Մյասնիկյան արձանի հետնամասի այգում ավելի քան 25 ծառեր հատելու դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները մտել են քաղաքապետարանի շենք եւ պահանջում են հանդիպում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Տպել
Ամենաշատ