News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի օրակարգում այս պահին իր հրաժարականի վերաբերյալ հարց չկա, չի էլ լինի, եթե անգամ  ակտիվիստները շրջափակեն  ԿԸՀ շենքն ու պահանջեն Մուկուչյանի հրաժարականը։

Հիշեցնենք, որ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո  ընտրված մարմինների ղեկավարներից դեռեւս ոչ մեկը հրաժարականի դիմում չի ներկայացրել։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր օրակարգում նման հարց չկա։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրակարգում նույնպես սնման հարց չկա։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեռեւս չի արձագանքել իր հրաժարականի պահանջին, այլ կառույցների ղեկավարներն էլ շարունակում են լուռ մնալ։

Անկախ նախկին իշխանության օրոք ընտրված  մարմինների ղեկավարների օրակարգից՝ Փաշինյանի թիմի օրակարգում քաղաքական իրավիճակի հանգուցալուծումը համարվում է  արտահերթ ընտրությունների անցկացումը։ Մինչդեռ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այս փուլում համարում է այն լրջագույն ծանրաբեռնվածություն։ Անհրաժեշտության մասով NEWS.am–ի հետ զրույցում նա խուսափեց գնահատական տալ՝ համարելով, որ դա կլինի քաղաքական գնահատական։ 

«Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը բացառապես որոշում են քաղաքական ուժերը եւ այդ ընթացակարգերը առնչություն չունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ։ Իսկ տեխնիկական, կազմակերպչական առումով Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին է նաեւ խոսվում, նախ պետք է պատկերացնել՝ ինչ ծավալի փոփոխություն է արվելու եւ ինչ ինստիտուտների կվերաբերեն։

Ինչ վերաբերում է ընտրական գործընթացի կազմակերպմանը, ապա արտահերթի համար սահմանված է 30–45 օրյա ժամկետ, ինչը խիստ կարճ ժամկետ է, որի ընթացքում բնական է, որ այդ ծավալի աշխատանքի համար ահռելի ծանրաբեռնվածություն է»,–մանրամասնեց Տիգրան Մուկուչյանը։ 

Ի դեպ, վերջինիս խոսքով՝ եթե տարածքային ցուցակների դրույթը փոխվի Ընտրական օրենսգրքում, այս աշխատանքը կրճատվելու է, քանի որ փոխվելու է քվեաթերթիկների հաշվարկման մեխանիզմը։

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությանը՝ Մուկուչյանն ասաց՝ կան դրույթներ, որոնք  կատարելագործման կարիք ունեն։ «Կան դրույթներ, որոնք կարելի է  կատարելագործել։ Կան առաջարկություններ, որոնք ներկայացվել են քաղաքացիական հասարակության, միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից։ Երբ տեղի ունենա օրենսդրության ընդհանուր բարեփոխում, ճիշտ կլինի այդ դրույթները վերանայել, դիտորդների նկատած խնդիրները շտկել։ Դրանք ավելի կնպաստեն Ընտրական օրենսգրքի ընդհանուր նորմերի բարելավմանը։ Եւ եթե մենք պատրաստվում ենք համապետական ընտրությունների, եւ դա իրականացվելու է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարմամբ, ապա կարծում եմ՝ հնարավոր է այդ ընթացքում նկատված խնդիրները վերացնել կամ կատարելագործել»։

Նշենք, որ ԱԺ-ում «Ելք», «Ծառուկյան» դաշինքները եւ ՀՅԴ խմբակցությունը պնդում են, որ պետք է վերացվի տարածքային ցուցակների դրույթը եւ ընտրությունները անցկացվեն մաքուր համամասնական ընտրակարգով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ