Հունվարի 18-ին, ժամը 4-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի եւ աջ ուսահոդի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Երիտասարդի հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդուն Արտաշիսյան փողոցում դանակահարել է իր մորաքրոջ 25-ամյա թոռը: