News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ծանոթ չեմ այդ տեսակետին, եթե կա այդպիսին, պետք է ներկայացվի դատարանին: Այսօր՝ մայիսի 17-ին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե «Սասնա ծռերի» փաստաբանները պնդում են, որ դատական համակարգը, դատախազն անկախ չեն գործում եւ շարժվում են նախորդ իշխանությունների թելադրանքով:

«Ծանոթ չեմ այդ տեսակետին, եթե կա այդպիսին, պետք է ներկայացվի դատարանին, որը դրան պետք է անդրադառնա դատական փուլում»,- ասել է Զեյնալյանը:

Ինչ վերաբերում է համաներման մասին խոսակցություններին. Արտակ Զեյնալյանի խոսքով՝ համաներման փաստաթուղթն առհասարակ «գաղտնի պետք է լինի, եւ դրա վերաբերյալ որեւէ մեկը չի կարող ինֆորմացիա տալ»:

Հարցին, արդյո՞ք հանդիպելու է փաստաբաններին, հատկապես, որ ամբաստանյալների աջակիցներն օրեր շարունակ փողոցներ են փակում, արդարադատության նախարարը հստակ չի պատասխանել:

Լրագրողները նախարարին խնդրել են նաեւ գնահատել փողոցներ փակելու գործողությունները: Այս խնդրի լուծումը նույնպես Զեյնալյանը դատարանինն է համարում:

«Խնդիրը պետք է լուծի դատարանը։ Իսկ ընդհանրապես ապստամբության իրավունքն իրացնողները, երբ մտնում են այդ պրոցեսի մեջ, հաշվարկում են բոլոր հնարավոր ելքերը»,- հայտարարել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ