News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այսօր Գյումրիում տեղի ունեցած երկու անձի սպանության դեպքի առթիվ։

Գյումրիի բժշկական կենտրոնից մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձի դի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողների ինքնությունը, ովքեր հորեղբոր որդիներ են՝ ծնված 1981 եւ 1985 թթ.։ Նախնական տվյալներով՝ երիտասարդները կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Գյումրիի Ղուկասյան փողոցում ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով, դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի եւ ատրճանակի պարկուճներ։

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝  երկու կամ ավելի անձանց սպանությունը,  եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի կերպով ձեռք բերված զենք պահելը, հատկանիշներով, մշակվել է քննչական պլան, աշխատանքային վարկածներ, եւ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ սպանությունը բացահայտելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գյումրիում այսօր հնչած կրակոցների հետեւանքով մահացած տղամարդիկ՝ 37–ամյա Թելման եւ 33–ամյա Վարդան Կարապետյանները, հորեղբոր որդիներ են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ