News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի MS-13 ավազակախմբի անդամներին «կենդանիներ» կոչել, հաղորդում է AP-ն:

«Երբ MS-13-ի անդամները եկան մեր երկիր, ես նրանց կենդանիներ կոչեցի: Եվ գիտեք ի՞նչ: Ես կշարունակեմ այդպես կոչել»,-ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե ինչ է նկատի ունեցել նախօրեին անօրինական ներգաղթյալներին «կենդանի» անվանելով՝ Թրամփը նշել է, որ հստակ հասկացնել է տվել, որ խոսքը վերոհիշյալ ավազակախմբի անդամների մասին է՝ հավելելով․ «Այդ կենդանիները ներթափանցում են մեր երկիր»։

Mara Salvatrucha-ն (Ма́ра Сальватру́ча, որը ժարգոնում նշանակում է «սալվադորյան թափառական մրջյունների ջոկատ» կամ MS-13) լավ կազմակերպված միջազգային հանցավոր խմբավորում է։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ խմբավորման անդամների թիվը 50-80 հազար է, իսկ էթնիկ կազմը խառն է՝ սալվադորցիներ, հոնդուրասցիներ, գվատեմալացիներ, մեքսիկացիներ եւ այլն։ Mara Salvatrucha-ն զբաղվում է տարատեսակ հանցավոր բիզնեսներով, այդ թվում՝ զենքերի, թմրանյութերի եւ մարդկանց առեւտրով, պատվերով սպանությամբ, առեւանգմամբ փրկագին ստանալու համար, թալանով, փողերի լվացմամբ եւ այլն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ