News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Խաչիկ Ասրյանն ազատվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից։

Վարչապետի որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝

Խաչիկ Ասրյանին ազատել Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

Հիշեցնենք, որ նա ավելի վաղ հայտարարություն էր տարածել, նշելով, որ մտադիր է լքել պաշտոնը, դուրս գալ ՀՀԿ-ից եւ նոր կուսակցություն ստեղծել:

Նշենք, որ աշխատանքից ազատվել է նաեւ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը, Սփյուռքի փոխնախարարներ Վահագն Մելիքյանը, Սերժիկ Սրապիոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news