News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նախագահականի շենքը պետք է բաց լինի հանրության համար։ Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որն այսօր՝ մայիսի 18-ին նախագահականում ընդունել է մի խումբ երեխաների եւ պաղպաղակ կերել նրանց հետ։

«Նախագահական շենքում կան սրահներ, որ ես ծրագրում եմ անպայման բացել հանրության տարբեր շրջանակների, սկսած հասարակական կազմակերպությունների, մշակութային, առանձին անհատներից, վերլուծական խմբերի համար։ Շենքը պիտի տրամադրվի հանրությանը»- ասել է նախագահը։

Նա նշել է, թե նախագահական շենքում ինքն էլ բազմաթիվ հանդիպումներ եմ ունենալու, ծրագիր ունեն ցուցահանդեսներ կամ գրական լսումներ կազմակերպելու։ «Նախագահի ինստիտուտը պետք է լինի  ժողովրդի համար, երկրի համար, մարդիկ պիտի մաս կազմեն այս շենքին։ Չպիտի լինի պարզ ադմինստրատիվ սիմվոլ, այլ ժողովրդի իշխանության սիմվոլ»,- նշել է նախագահը եւ հավելել. «Լավ է, որ առաջին օգտագործողները երեխաներն են, հուսամ 80-90 տարի կլինեն այս երկրի քաղաքացիները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ