News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը չի կարող «Սասնա Ծռերի» մասնակիցներին համարել խղճի բանտարկյալ, քանի որ առկա է եղել բռնություն։ Կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Լեւան Ասաթիանին պատասխանել է «Ամերիկայի ձայնի»  հարցերին Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի ու վերջին զարգացումների վերաբերյալ։

«Միջազգային իրավունքում չկա վերջնական համաձայնություն քաղաքական բանտարկյալներ եզրի վերաբերյալ: Այն ավելի շատ քաղաքական եզր է, քան իրավական: Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում Եվրախորհուրդը որոշում է ընդունել՝ փորձելով հստակեցնել, թե ովքեր են կարող համարվել քաղաքական բանտարկյալներ: Amnesty International-ը օգտագործում է իր եզրը, որը կոչվում է խղճի բանտարկյալներ, որը նշանակում է, որ անմեղ անձը բերման է ենթարկվել կամ կալանավորվել բացառապես ազատ արտահայտման իր իրավունքի կիրառման կամ քաղաքական հայացքների պատճառով: Այս եզրը մենք կիրառում ենք հստակ սահմանված դեպքերում, միակն համապարփակ դեպքի ուսումնասիրություն իրականացնելուց հետո»,- ասել է նա:

Ասաթիանիի խոսքով, Հայաստանի պարագայում իրենք ուսումնասիրել են հավաքների ազատության խնդիրը: «Հայաստանում հաճախ են եղել բողոքի ցույցեր: Ես որպես Amnesty International-ի ներկայացուցիչ ներկա էի Հայաստանի վերջին հեղափոխական իրադարձություններին: Մենք ուսումնասիրում էինք ազատ հավաքների իրավունքի հետ կապված հարցեր: Մեր մտահոգությունները կապված էին ոստիկանության կողմից բռնության կիրառման եւ ոստիկանության պատասխանատվության հարցերի հետ»,- նշել է նա եւ հավելել. «Amnesty International-ի ուշադրության ներքո էր գտնվում նաեւ մեկ այլ կարեւոր խնդիր՝ կապված Երեւանում 2016 թվականին պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման եւ դրան հաջորդած դեպքերի հետ, երբ եղան բերման ենթարկվածներ: Մենք գտնում ենք, որ այնտեղ առկա է ազատ արդար դատավարության հետ կապված խնդիրներ, ու մենք կարող ենք փաստել, որ դատավարությունների ընթացքում քաղաքացիների արդար դատավարության իրավունքները որոշակի չափով խախտվել են»:

«Դեռեւս վերջնականապես չենք ուսումնասիրել Հայաստանում քաղաքական բանտարկյալների հետ կապված հարցը: Մեր ընդունված ձեւաչափն է խղճի բանտարկյալներ եզրը: Երբ անդրադառնում ենք Երեւանում ոստիկանության զորամասի գրավման դեպքին, ապա Amnesty International-ը չի կարող այդ անձանց որակել որպես խղճի բանտարկյալներ, քանի որ արձանագրվել է բռնության կիրառման դեպք: Այդ պատճառով է, որ չենք կարող ճանաչել խղճի բանտարկյալներ նաեւ ցուցարարներին: Քաղաքական բանտարկյալ եզրը չափազանց լայն հասկացություն է:

Մենք չենք կարող կոչ անել ազատել ձերբակալվածներին, քանի որ, ինչպես նշեցի, իրադարձություններում առկա էին բռնության դեպքեր: Դա է Amnesty International-ի դիրքորոշումը: Մենք կարող ենք կոչ անել ազատել ձերբակալվածին առանց որեւէ նախապայմանների, եթե վերջինս չի կիրառել որեւէ բռնություն, չի կատարել որեւէ հանցանք եւ ձերբակալվել է կամ բերման ենթարկվել ազատ արտահայտվելու համար: Այս դեպքում ցավոք մենք չենք կարող դիմել ձերբակալվածներին ազատ արձակելու կոչով: Մեզ սակայն մտահոգում է ազատ դատավարության կազմակերպման հարցը: Ազատ արձակելու որոշումը պետք է կայացնի Հայաստանի դատարանը»,- նշել է իրավապաշտպանը:

«Հայաստանի վերջին իրադարձությունների կապակցությամբ մենք արձանագրել ենք, որ ընդհանուր առմամբ ցույցերն ու հավաքները խաղաղ էին, որը աննախադեպ է այս տարածաշրջանի համար, ուր մշտապես հանդիպում ենք բախումների ու բռնության դեպքերի: Մենք որոշ մտահոգություններ ունենք ոստիկանության գործողությունների կապակցությամբ եւ արձանագրել ենք մի քանի դեպքեր, երբ ոստիկանությունը ճնշումներ է կիրառել ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկվածների նկատմամբ: Մենք խոսել ենք մի քանի տուժածների հետ, ովքեր ցույց են տվել իրենց մարմնի վրա բռնության հետքեր՝ պնդելով, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել նրանց նկատմամբ բերման ենթարկելուց:

Մեր մյուս մտահոգությունն է բերման ենթարկելու օրինականությունը: Մենք ականատես եղանք , որ հազարավոր ցուցարարներ բերման են ենթարկվում վարչական օրինախախտումների համար, ինչպես նաեւ քրեական ակտիվության մեջ ներգրավված լինելու կասկածանքով: Ամենախնդրահարույցը բերման ենթարկվածներին պահելու ժամկետն է: Ըստ Հայաստանի օրենսդրության բերման ենթարկվածներին կարող են պահել ընդամենը 3 ժամ, սակայն շատերն արձանագրում էին, որ ոստիկանությունը նրանց պահել է ավելի երկար ժամանակ:

Մենք նաեւ արձանագրել ենք մի շարք դեպքեր, երբ անհայտ անձինք մոտեցել են խաղաղ ցուցարարներին եւ սկսել հարվածել նրանց: Որոշ տեսանյութերում երեւում է, որ ոստիկանությունը չի միջամտել եւ բերման չի ենթարկել հարձակվողներին: Ինչպես մեզ հայտնեցին ցուցարարները, սա ոստիկանության որդեգրած գործելաոճն էր, որով փորձ էր արվում հետ պահել մարդկանց ցույցերից եւ խոչընդոտել ազատ արտահայտման իրավունքի իրականացմանը:

Amnesty International-ը նաեւ մտահոգություններ ունի ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակների կիրառման վերաբերյալ: Մենք արձանագրել ենք նման նռնակների կիրառման առնվազն երկու դեպք վերջին շաբաթներում, որոնք կիրառվել են առանց համապատասխան նախազգուշացման: Արդյունքում մի շարք ցուցարարներ եւ ոստիկաններ ստացան վնասվածքներ:

Մենք մտահոգություն ունենք նաեւ մասնավոր սեփականությանը վնաս հասցնելու հարցում: Մեզ տեղեկացրել են, որ ոստիկանությունը կամ անհայտ անձինք միտումնավոր վնաս են հասցրել քաղաքացիների ավտոմեքենաներին, որոնք օգտագործվում էին ցուցարարների կողմից փողոցները փակելու համար: Վերոհիշյալ բոլոր մտահոգությունները փոխանցվել են մեր կողմից ՀՀ ոստիկանությանը երկու շաբաթ առաջ: Մենք դեռեւս չենք ստացել որեւէ պատասխան, թե ինչպիսին է ոստիկանության վերաբերմունքը այս մեղադրանքներին եւ ինչպիսի հետաքննչական գործողություններ են ձեռնարկվում այս ուղղությամբ: Մենք շարունակում ենք հետաքննությունը այս ուղղությամբ եւ հույս ունենք, որ իրավախախտողները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Amnesty International-ի ներկայացուցիչը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ