News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի մասնակից երկրները ակնկալում են, որ Հյուսիսային Կորեան կկատարի ապամիջուկայնացման վերաբերյալ իր խոստումները։ Այս մասին ասվում է Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում անցկացված երկօրյա հանդիպման արդյունքներով պատրաստված համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հույս ունենք, որ Հյուսիսային Կորեան կձեռնարկի ապամիջուկայնացմանն ուղղված որոշակի քայլեր»,- շեշտվում է հայտարարության մեջ։ Փաստաթղթում նաեւ նշվում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կղզի երկրների լուրջ մտահոգությունը ՝ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցները շրջանցելու ու բաց ծովում արգելված ապրանքների մաքսանենգություն իրականացնելու՝ Հյուսիսային Կորեայի փորձերի կապակցությամբ ։

Ֆորումի մասնակից երկրները Փհենյանից պահանջել են ՄԱԿ ԱԽ բոլոր պատժամիջոցների ամբողջական իրականացում։

Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումը միջկառավարական կազմակերպություն է, որի կազմոմ են Ճապոնիան ու եւս 15 կղզի պետություններ, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսի հարավ- արեւմտյան մասում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ