News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն երկրորդ տարին է, ինչ իր աշխատակիցների շրջանում առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով, մասնակից է դառնում «Հեծանվով դեպի աշխատավայր» հանրային իրազեկման միջազգային նախաձեռնությանը, որն անցկացվում է մայիսին աշխարհի շատ երկրներում:

Մայիսի 18-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի խումբ աշխատակիցներ առավոտյան սահմանված ժամանակացույցը սկսել են հեծանիվ վարելով: Արշավի մասնակիցները աշխատավայր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կենտրոնական գրասենյակ են ժամանել հեծանիվներով: Նախաձեռնությունն իրականացվում է հաշվի առնելով այն իրողությունը, որ Երեւանի փողոցներում օրեցօր ավելանում է հեծանվորդների թիվը, ինչը ոչ միայն նոր միտում է, այլեւ` առողջ ապրելակերպն ու հանրային առողջությունը խթանող կարեւոր քայլ:

«Արդեն երկրորդ տարին շարունակ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր աշխատակիցներին քաջալերում է միանալ հեծանվով աշխատանքի գալու նախաձեռնությանը: Իրականում, հեծանվային մշակույթի զարգացումը կարող է դառնալ նոր սկիզբ՝ հանրային առողջության ոլորտի եւ շրջակա միջավայրի կարեւոր խնդիրները մեր երկրում լուծելու համար: Օրինակ՝ մեքենաների թվի կրճատմանը զուգահեռ, կկրճատվի նաեւ մթնոլորտ արտանետվող վնասակար գազերի ծավալը: Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մոտեցումը կարեւոր արժեհամակարգ է ընկերության աշխատակիցների շրջանում: Բացի այդ, ընկերության տարածքում գործող՝ հեծանիվների համար նախատեսված կայանատեղիի առկայությունը կարեւոր պայման է այս նոր վարքագիծը մեր աշխատակիցների շրջանում խրախուսելու եւ լայն հասարակության համար օրինակ ծառայելու համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նախքան «Հեծանվով դեպի աշխատավայր» արշավի մեկնարկը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի եւ սպորտային տուրիզմի ֆեդերացիայի» նախագահ Արման Անտոնյանը սկսնակ եւ արդեն փորձառու հեծանվորդներին է ներկայացրել հեծանվորդների անվտանգ երթեւեկության կանոնները՝ ճանապարհային երթեւեկության կանոնների շրջանակներում:

«Հեծանվորդների Ֆեդերացիայի ակտիվ գործունեության 5 տարիների ընթացքում հեծանիվը Հայաստանում դարձել է նորաձեւ, չնայած նրան, որ դեռ շատ անելիքներ կան ոլորտում: Այն սկսել է լայն կիրառություն ունենալ ինչպես սիրողական ու զբոսաշրջային նկատառումներով, այնպես էլ՝ որպես տրանսպորտային միջոց: Մայրաքաղաքի բեռնաթափման նպատակով Ֆեդերացիան մշտապես առաջարկել է հեծանվային իրատեսական մոդելը, ինչը հնարավորություն կտա փոքր կենտրոնում եւ առանձին վարչական շրջաններում հեծանվային երթեւեկության ճիշտ կազմակերպման շնորհիվ նախ թեթեւացնել ճանապարհների գերծանրաբեռնվածությունը, ապա դրանով իսկ խրախուսել առողջ ապրելակերպի մասսայականացումը՝ հույս ունենալով, որ Ֆեդերացիայի իրատեսական առաջարկները կդառնան քննարկման առարկա»,- ասել է «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի եւ սպորտային տուրիզմի ֆեդերացիայի» նախագահ Արման Անտոնյանը:

Հեծանվավարությունն ունի իր առավելությունները թե՛ անհատի, թե՛ հասարակության, թե՛ միջավայրի ու նաեւ համայնքների համար: Հեծանվով երթեւեկելն ամենօրյա ճանապարհատրանսպորտային խցանումներից խուսափելու առավել հարմարավետ տարբերակներից է՝ հատկապես ամռան տապին: Այս փոխադրամիջոցի ընձեռած հնարավորությունն արդյունավետ է նաեւ գումար տնտեսելու եւ ժամանակ խնայելու առումով: Հեծանիվ վարելն առավոտյան մարզանքի հարմար տարբերակ է եւ նպաստում է գրասենյակային աշխատողների առողջ ապրելակերպին:

Նույն օրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի այն աշխատակիցները, ովքեր ցանկություն են ունեցել սովորել հեծանիվ վարել, ուղեւորվել են դեպի Անգլիական այգի, որտեղ ընկերության կամավորների օգնությամբ սովորել են տիրապետել հեծանիվ վարելու՝ կարեւոր եւ առողջարար հմտությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Ավելի քան 9 տարի, գործընկեր կազմակերպությունները կանգնած են մեր սահմանամերձ բնակավայրի կողքին, որպեսզի զարգացնենք ենթակառուցվածքները...
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ