News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայից Աստրախան չվերթ իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության Boeing օդանավը վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան՝ աջ շարժիչի աշխատանքի խափանման պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Flightradar24 ռեսուրսի՝ օդանավը փոխել է իր ուղղությունը, երբ թռչում էր Վոլգոգրադի մարզի երկնքում։

Ըստ օդանավակայանի չվացուցակի՝ «Պոբեդա» ավիաընկերության  DР163 չվերթը Վնուկովո օդանավակայանից երկինք էր բարձրացել մոսկովյան ժամանակով 7։15-ին ու պետք է Աստրախան ժամաներ 9։18-ին։ Չվերթն իրականացնում էր  Boeing 737-800.օդանավը։

Ավիաընկերությունը հայտնել է, որ բոլոր 12 Boeing 737-800 օդանավերը արտադրվել են 2014-2015 թթ․ու ընկերությունը դրանք ձեռք է բերել հենց գործարանից։

«Պոբդան» ուղեւորներին ռեզերվային օդանավով կտեղափոխի նշանակության վայր։ Ավիաընկերությունը շեշտել է, որ սա շարժիչի անսարքության առաջին դեպքն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Ամենաշատ