News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության նորանշանակ կադրերը հինգ բալանի սանդղակով պատրաստվածության պատրաստվածության երկու  են ստանում իրենց պատրաստվածության ու իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխանության աստիճանի համար։ Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակած 22 պաշտոնյաներից 12-ը կուսակցական են, մնացածը՝ անկուսակցական։ «Դա վկայում է այն մասին, որ Փաշինյանը կադրեր ընտրելիս չի ձգտել նշանակել բացառապես իր մարդկանց»,- ասում է Ադիբեկյանը։

Սոցիոլոգի խոսքով կառավարության կազմի միջին տարիքը 41 տարեկան է, մինչդեռ մարդը հասուն տարիքին է հասնում 42 տարեկանում։ Դա նշանակում է, որ կառավարության կազմը միջինը մոտ է հասունության՝ 3 նորանշանակ պաշտոնյաները 30 տարեկանից երիտասարդ են, 9-ը՝ մոտ են հասուն տարիքին, 10-ը՝ հասուն տարիքում են»,- ասել է սոցիոլոգը։

Նրա գնահատականով՝ նոր կառավարությունում պաշտոններ զբաղեցրած 10 մարդիկ իրենց պաշտոններին համապատասխանող կրթություն ունեն, մնացած 12-ը չունեն իրենց ապագա գործունեության համապատասխան ոլորտի բազային կրթություն։ «Բայց միաժամանակ երկրորդ կրթության ու պատրաստվածության դասընթացներ անցնելու միջոցով 12-ը ստացել են համապատասխան որակավորում։ Ընդ որում 8 պաշտոնյաները բազային կրթության բացակայությունը լրացրել են երկրորդայինի հաշվին, որը տալիս է հասկացություն, թե ինչ է պետական կառավարումը»,- հավելել է Ահարոն Ադիբեկյանը։

Սակայն նորանշանակ պաշտոնյաներից միայն 12-ն ունեն փորձ պետության կառավարման ոլորտում։ «Ընդամենը 6 նորանշանակ պաշտոնյա ունեն եւ բազային կրթություն, եւ փորձ պետության կառավարման ոլորտում, ամբողջովին համապատասխանելով զբաղեցրած պաշտոններին։ Ու արդյունքում ընդհանուր պատկերը «երկուսի» է ձգում»,- ամփոփել է սոցիոլոգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ