News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Աշխարհի 17-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը նշում է իր 65-ամյակը: «Միր 24» հեռուստաալիքը Կարապետյանի հետ զրուցել է  իր հերոսական արարքների, ընտանիքի եւ սպորտային կարիերայի մասին:

Շավարշ Կարապետյանը ճանաչված մարզիկ է, արժանացել է ստորջրյա լողի բազմաթիվ միջազգային կոչումների, սակայն Կարապետյանը համաշխարհային համբավ ձեռք բերեց ոչ այնքան մարզական հաջողությունների, որքան քաջության եւ արիության շնորհիվ:

Շավարշ Վլադիմիրի Կարապետյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 19-ին Կիրովականում (այսօր` Վանաձոր): Նա մանկուց սպորտով էր զբաղվում: 1976 թվականի սեպտեմբերի 16-ին Երեւանյան ջրամբարի պատնեշի մտոկայքով 92 ուղեւորով տրոլեյբուսը վթարի  ենթարկվեց եւ ջուրն ընկավ: Շավարշը դեպքի վայրում պատահաբար հայտնվեց: Իր եղբոր՝ Կամոյի հետ նա առավոտյան վազքի էր դուրս եկել եւ առանց մտածելու նետվեց ջուրը՝ մարդկանց փրկելու:

Անհավանական ջանքերի գնով նա կարողացավ 20 մարդու փրկել: Իրականում Շավարշն ավելի շատ մարդու փրկեց, սակայն բոլորը ողջ չմնացին: Այսօր փորձագետներն ասում են, որ Կարապետյանը աշխարհում շատ քիչ մարդկանից է, որոնք ֆիզիկապես կարող էին նման սխրանք գործել: Կարապետյանի համար սխրանքի հետեւանքը եղավ թոքերի երկկողմանի բորբոքումը, որը արյան վարակի պատճառով բարդացավ: Թեեւ նրա առողջական վիճակի համար երկարատեւ բուժում էր պահանջվում, 1.5 ամսից նա սկսեց մարզվել: Որոշ ժամանակ անց նա դարձյալ պատահաբար հայտնվեց մեկ այլ վթարային իրավիճակի վայրում՝ Մարզահամերգային համալիրի հրդեհին: Նա առաջինն էր հայտնվել դեպքի վայրում եւ անմիջապես սկսեց մարդկանց փրկել: Եվ նորից՝ բազմաթիվ փրկված մարդիկ եւ վնասվածքներ՝ այրվածքներ: Նա մեկ շաբաթ հիվանդանոցում անցկացրեց:

Առողջանալաով Կարապետյանը վերադարձավ մարզումներին եւ եւս մեկ համաշխարհային ռեկորդ սահմանեց, որը դարձավ նրա կենսագրությունում վերջինը:

Նա այլեւ չէր կարող շարունակել սպորտային կարիերան, վնասվածքներն ազդել էին առողջության վրա եւ Շավարշը ստիպված էր թողնել մեծ սպորտը: 1993 թվականին Շավարշ Կարապետյանը տեղափոխվեց Մոսկվա: Այստեղ նա սկսեց զբաղվել բիզնեսով՝ բացելով «Երկրորդ շնչառություն» կոշիկի արտադրության ձեռնարկություն: Այսօր նա հաջողակ գործարար է, ինչպես նաեւ Ռուսաստանի ստորջրյա լողի ասոցիացիայի պատվավոր նախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ