News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք ուզում ենք լինի ուժեղ Հայաստան, որի հիմքում է Հայաստանի մեծ եւ հարուստ պատմությունը, քաղաքակրթությունը եւ մշակույթը: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը:

«Հայաստանը մեզ համար մեկն է: Մենք այլ մոտեցումներ ունենք եւ այլ կարծիքներ ունենք Հայաստանի հետ համագործակցության: Մենք որեւէ կուսակցական կամ որեւէ այլ մոտեցումներ չունենք մեր համագործակցության մեջ», - նշեց Սիլուրիսը։

Դիտարկանն արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսվում է, Սիլուրիսը նշեց. «Մեր ծրագիրը հայտնի է»:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովում նտեղի է ունեցել Հայաստանի ԱԺ եւ Կիպրոսի խորհրդարանի պատգամավորների հանդիպումը, որից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ