Բելգիայի Վալոնիա շրջանի Լոբ բնակավայրում ավելի քան 700 կիլոգրամ կշռող եկեղեցական զանգ են գողացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
RTL հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ զանգն անհետացել է կոմունալ պահեստի տարածքից, ուր այն տեղափոխվել էր 2016 թվականին Սուրբ Ժենեվյեվայի եկեղեցում տեղի ունեցած հրդեհից հետո, որի զանգակատանն էլ այն տեղադրված էր:
Քաղաքային ոստիկանությունում հայտնել են, որ գողության փաստով, որը կազմակերպված է եղել մանրակրկիտ ձեւով, հետաքննություն է սկսվել, եւ զանգը, հավանաբար, գողացել են գունավոր մետաղների «որսորդները»: