News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 16
Տեսնել լրահոսը

Ամառային արձակուրդին ընդառաջ Ucom-ը վերանայել է 60-ից ավելի սմարթֆոնների գները, իչպես նաեւ մեկնարկել է նոր՝ iPHone 8 եւ iPhone 8 Plus Red մոդելների վաճառքը։

HTC, Huawei, Alcatel, Blackberry, BLU սմարթֆոնների լայն տեսականին հասանելի է շուկայում ամենամրցունակ՝ մինչեւ 40% նվազեցված գներով։ Նախընտրելի սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել՝ վճարելով ինչպես դրա ամբողջական արժեքը, այնպես էլ 24 ամսով միանալով Ունիվերսալ սակագնային պլաններից որեւէ մեկին։ Ամսական սկսած ընդամենը 1300 դրամից բաժանորդները ձեռք կբերեն առաջարկվող մոդելներից ամենահարմարը։ Իսկ միանալով Ucom Ունիվերսալ հետվճարային սակագնային պլաններից որեւէ մեկին՝ ամեն ամիս կստանան մինչեւ 3000 րոպե տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու, մինչեւ 15 ԳԲ՝ շարժական ինտերնետից օգտվելու եւ մինչեւ 3000 SMS՝ տեղական բոլոր համարներին եւ Արցախ ուղարկելու համար:

«Որպես հաճախորդամետ ընկերություն մենք ոչ միայն առաջարկում ենք նորագույն սմարթֆոններ՝ երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկման հնարավորությամբ, այլեւ պարբերաբար վերանայում ենք արդեն առկա մոդելների գները։ Ավարտական քննություններին, «Վերջին զանգին» կամ պարզապես ամառային արձակուրդին ընդառաջ Ucom-ը հաճելի նորությամբ է հանդես գալիս տարբեր նախասիրություններ ու հնարավորություններ ունեցող իր բաժանորդների համար», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։   

Սմարթֆոնների հնարավորություններին կարելի է ծանոթանալ Ucom-ի ինտերնետ խանութում՝ shop.ucom.am հասցեով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դավթաշենի ավտոճանապարհին ընկած հենասյունը չի պատկանում Ucom ընկերությանը. պարզաբանում
Տեղեկացնենք, որ Ucom ընկերության համապատասխան տեխնիկական ստորաբաժանման աշխատակիցները մեկնել են դեպքի վայր այն բանից հետո...
Եթերային հեռարձակման ոլորտում եւս մեկ տարով բացառվում է նոր «խաղացողների» ի հայտ գալ. հայտարարություն
Հանրային թվային ցանցի օպերատորը եւս մեկ տարով պահպանելու է իր մենաշնորհային դիրքը…
Beeline-ը պատրաստ է ամանորյա տոներին. Մեծացրել է բջջային ցանցերի տարողականությունը
Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ամանորյա տոների ընթացքում մեր բաժանորդները բաց չթողնեն ոչ մի զանգ՝ լինի դա հեռախոսով թե ինտերնետով…
Շենգավիթ համայնքում վերաբացվել է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակը
Beeline-ը մշտապես աշխատում է իր գրասենյակների ցանցի զարգացման ուղղությամբ, եւ հիանալի նորություն ունի Շենգավիթ համայնքի բնակիչների համար...
Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակները տոներին կաշխատեն հատուկ գրաֆիկով
Beeline-ը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում սպասարկման որակին եւ բաժանորդների հարմարությանը։ Նույնիսկ ամանորյա տոներին մենք ձգտում ենք...
Beeline-ն ամփոփեց «Հաճախորդի օր» եւ «Հաճախորդի ձայն» ծրագրերի արդյունքները
Beeline-ի քաղաքականության կարեւոր մասն է՝ օգնել հաճախորդներին եւ արագ արձագանքել նրանց առաջարկներին եւ բողոքներին…