News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2017 թ. քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա նշել է, որ տեսանելիորեն փոխվել է քրեական հետապնդման ենթարկված սուբյեկտների կազմը, մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում:

«2017 թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ, որոնցից` ոստիկանության աշխատակիցներ՝ 45 անձ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք՝ 4 անձ, ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ 10 անձ, ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ 1, ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ 2, դատախազության դատախազ՝ 1, ՀՀ ՔԿ քննիչ (ավագ քննիչ)՝ 3, ԱԱԾ և Զինված ուժեր՝ 5 անձ, ՀՀ ԱՆ ՔԿՎ աշխատակիցներ՝ 8 անձ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի աշխատակիցներ՝ 2 անձ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետ՝ 1 անձ, Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետ՝ 1 անձ,  կրթության ոլորտի աշխատակիցներ՝ 5 անձ, սոցիալական ապահովության ոլորտի աշխատակիցներ՝ 10 անձ, առողջապահության ոլորտի աշխատակիցներ՝ 2 անձ, տրանսպորտի և կապի ոլորտի աշխատակիցներ՝ 2 անձ:

2017թ. քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 599 անձ»,-ընդգծել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ