News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման դեմ բողոքի դուրս եկած Գազայի հատվածի պաղեստինցիների սպանությունները ավելի սրեցին վերջին շրջանում լարված թուրք–իսրայելական հարաբերությունները։

Թուրք–իսրայելական հարաբերությունները  «Մավի Մարմարա» նավի դեմ իրականացրած գործողություններից տուժածներին փոխհատուցում տալուց հետո կարծես թե կարգավորվել էին, սակայն Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո դրանք կրկին լարվեցին եւ ինչպես նախկինում Իսրայելի կնեսետում սկսեցին բարձրաձայնել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, սակայն ինչպես տեսանք, այն այդպես էլ տեղի չունեցավ։

Գազայի հատվածում 61 պաղեստինցու կյանք խլած դեպքերից հետո նոր սրացում սկսվեց թուրք–իսրայելական հարաբերություններում։ Թուրքիայի նախագահ Էրդողանն անմիջապես կոշտ արձագանքեց՝Իսրայելին մեղադրելով ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Այս հայտարարությանը ավելի զուսպ պատասխան տվեց Իսրայելի վարչապետը, իսկ ավելի ազատ արտահայտվեց հենց  Իսրայելի վարչապետի որդին։ Վերջին Twitter–ում հայհոյեց Թուրքիային եւ հայտարարեց, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար։

Բավականին հետաքրքիր է, որ Հայոց ցեղասպանության մասին խոսեց ոչ թե Նեթհանյահուն, այլ իր որդին։ Սա արդեն խոսում է այն մասին, որ Իսրայելի վարչապետը ոչ այնքան Ցեղասպանությունը ճանաչելու մտադրություն ունի, որքան իր որդու միջոցով Թուրքիային ցավեցնելու։

Երկկողմ դեսպաններին ու հյուպատոսներին երկրները լքել առաջարկելուց հետո Իսրայելի  2 նախարար առաջարկեցին անհապաղ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ նախարարներին միացան մի շարք իսրայելցի պատգամավորներ։

Սակայն ըստ կնեսետի կանոնադրության մինչ օգոստոս Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը չի կարող քննարկվել, քանի որ վերջերս այն արդեն մերժվել էր մեկ անգամ։

Իսկ մինչեւ օգոստոս ժամանակ կա եւ այդ ընթացքում շատ բան կփոխվի, լարվածության մակարդակն էլ կիջնի եւ գուցե անհրաժեշտություն չի էլ լինի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ մտցնել կնեսետ։

Բացի այդ չպետք է մոռանալ, որ թե Թուրքիան, թե Իսրայելը բացի հրապարակային հայտարարություններից, որեւէ գործնական քայլ չեն արել միմյանց դեմ։ Նույնիսկ Թուրքիայի խորհրդարանում Էրդողանի գլխավորած կուսակցությունը դեմ քվեարկեց Իսրայելի հետ համաձայնագիր չեղարկելու օրինագծին։ Իսկ Էրդողանի նախկին կուսակիցը շատ դիպուկ էր նկարագրել Էրդողանի հոխորտանքները։ «Էրդողանը տեսախցիկների առաջ հայհոյում է Իսրայելին, իսկ տեսախցիկների հետեւում Իսրայելի հետ առեւտուր է անում»,–ասել էր Էրդողանի նախկին կուսակիցը։

Բավականին ողջունելի են այն երկրները, որոնք Հայոց ցեղասպանությունն ընդունել են անկախ Թուրքիայի հետ իրենց ունեցած հարաբերությունների, սակայն ցեղասպանություն տեսած հրեաների դեպքում բավականին զավեշտալի եւ արդեն ուղղակի զազրելի է դառնում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսել երբ Թուրքիայի հետ հարաբերությունները լարվում են։

Ցեղասպանություն տեսած մի ժողովրդի կառավարությունը այլ ժողովրդի ողբերգությունը մեկ այլ պետության դեմ որպես ճնշման կամ շանտաժի գործիք օգտագործելը թե ինչ բառով կարելի է անվանել, դա արդեն թող ամեն ընթերցող ինքը որոշի։

Արթուր Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ