News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի միջուկային համաձայնագրին այլընտրանք չի եղել: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թեհրանի դեմ աննախադեպ պատժամիջոցներ է խոստացել:

«Պոմպեոյի ելույթը ցույց չտվեց, թե ինչպես է պայմանագրից դուրս գալը միջուկային զենքի տարածման սպառնալիքից տարածաշրջանը ավելի անվտանգ դարձրել կամ դարձնելու է, նաեւ ինչպես մենք ավելի շահավետ վիճակում կլինենք՝ այն Իրանի պահվածքի վրա ոլորտներում ազդելու համար, որոնք դուրս են եկել համաձայնագրի շրջանակներից», - ասված է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ իրանական միջուկային համաձայնագիրը այլընտրանք չունի:

Մոգերինին կոչ է արել ԱՄՆ-ին կատարել պայմանագրում նշված իր պարտավորությունները: «Այս գործարքը պատկանում է միջազգային հանրությանը, այն հաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Միջազգային հանրությունը ակնկալում է, որ բոլոր կողմերը կկատարեն ավելի քան երկու տարի առաջ ստանձնած պարտավորությունները», - ավելացրել է  նա:

Նա հիշեցրել է, որ ԱԷՄԳ-ն արդեն 10 անգամ հաստատել է, որ Իրանը կատարում է գործարքով նախատեսված իր պարտավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ