News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը դիմել է Միացյալ Նահանգներին՝ կոչ անելով  ազատ եւ արդարացի առեւտրի ամրապնդումը քննարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պիտեր Ալթմայերը՝ հավելելով, որ Վաշինգթոնը պետք է պատասխանի, փոխանցում է Reuters–ը։  

«Հիմա ԱՄՆ-ը պետք է խուսափի լարվածությունից, որը կվնասի բոլորին»,–ասել է Պիտեր Ալթմայերը։

Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ՝ կհաջողվի Եվրոպային հաջողության հասնել ԱՄՆ կողմից նախատեսվող պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսատուրքերից ազատելու հարցում։ Միաժամանակ, նա նշել է, որ ԵՄ–ն մոտ ժամանակներս մտադիր է այդ հարցում կոշտություն դրսեւորել։

«Խոսքը ոչ միայն  պողպատի ու ալյումինի մասին է, այլ նաեւ ապագայում տրանսատլանտյան հարաբերությունների։ Մոտ օրերս մտադիր ենք սերտ եւ ինտենսիվ շփումներ հաստատել Միացյալ Նահանգների հետ լուծում գտնելու համար»,–ասել է Ալթմայերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ