News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ն չի փորձել ԱՄՆ-ի նախագահի ընտրության վրա ազդել: Այս մասին հայտարարել է Միացյալ Արաբական Էմիրությունների արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշը:

«Պետք է ուշադրություն դարձնել փաստերին, այլ ոչ թե սադրանքներին եւ շահարկումներին, ԱՄԷ-ն որեւէ ջանք չի գործադրել 2016 թվականի ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու համար», - ասել է նա:

Նրա խոսքով՝ ինչպես եւ ԱՄՆ-ի հետ մոտ  մյուս կառավարությունները, ԱՄԷ-ի պաշտոնական անձինք 2016-ին նախագահի երկու թեկնածուների խորհրդականների եւ աշխատակիցների հետ շփումներ են ունեցել՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ թեկնածուների դիրքորոշումների մասին տեղեկություններ ստանալու համար:

Ավելի վաղ New York Times-ը հաղորդել էր 2016-ին  լիբանանա-ամերիկյան գործարար Ջորջ Նադերի եւ Դոնալդ Թրամփ կրտսերի հանդիպման մասին, որի ժամանակ նա ասել է, որ Պարսից ծոցի արաբական երկրները ցանկանում են օգնել իր հորը ընտրություններում հաղթել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ