News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում ոստիկանությունը ձերբակալել է հայուհու ոսկերչական խանութից, որտեղ նա աշխատում էր, թանկարժեք իրեր գողանալու համար։

35-ամյա Էմմա Փչաքջյանը մայիսի 15-ին ձերբակալվել է Սքոթքսդեյլ քաղաքի ոստիկանության կողմից։ Նրա մոտ 8700 դոլար գումար եւ խանութին պատկանող մի քանի թանկարժեք իրեր են գտել։

Խանութի սեփականատերը հայտնել է, թե մայիսի 1-ին նա չի կարողացել գտնել ադամանդե մատանին եւ դրա լուսանկարը։ Խանութի աշխատակից Փչաքջյանը հրաժարվել է օգնել գույքագրման հարցում, հաղորդում է  bc15.com-ը: Հաջորդ օրը կինը հեռացել է աշխատանքից։ Գույքագրման արդյունքում պարզվել է, որ խանութից բացակայում է 250 հազար դոլարի զարդեղեն։ Ոստիկանությունը որոշ իրեր հայտնաբերել է մոտակա գրավատներում, սակայն 180 հազար դոլարի թանկարժեք զարդերը այդպես էլ չեն գտնվել։

Փչաքջյանը ձերբակալության ընթացքում խոսովանել է կատարած հանցանքը եւ ասել, որ ամաչում է կատարածի համար, սակայն նշել, որ իրեն գումար էր պետք, քանի որ ամուսինը կորցրել էր աշխատանքը: Նա նաեւ հայտնել էր, որ գումարն իրեն պետք էր մայիսի վերջին Հայաստան գնալու համար։ Նրան գողացված ունեցվածքի վաճառքի մեջ մեղադրանք է առաջադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ