News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը ԱՄՆ-ի «ռազմավարական մրցակիցն» է, իսկ Ռուսաստանը ամբողջ աշխարհում Ամերիկայի ռազմավարական շահերին մարտահրավեր է նետում: Այսօր այս մասին  հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է  Business Standard-ը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մարտահրավեր է նետում ԱՄՆ-ի «ռազմավարական շահերին» եւ դաշնակիցների անվտանգությանը: «Դա ակնհայտ դարձավ Մեծ Բրիտանիայում քիմիական հարձակումից հետո, ինչի կապակցությամբ մենք եւ մեր մի քանի դաշնակիցներ եւ գործընկերներ միջոցներ ձեռնարկեցինք»:

Նա նշել է, որ Ռուսաստանը պատասխանատու  է Սիրիայում խաղաղության եւ կայունության հաստատման համար, ինչը ներառում է «Սիրիայի վարչակարգի կողմից քիմիական զենքի օգտագործման դադարեցումը»:

Չինաստանին ԱՄՆ-ի ռազմավարական մրցակից անվանելով՝ Պոմպեոն նշել է Պեկինի հետ կառուցողական կերպով աշխատելու անհրաժեշտությունը, ինչպես  «մենք Հյուսիսային Կորեայի հետ ենք» աշխատում, բայց մենք չենք կարող «զոհաբերել ամերիկյան ժողովրդի շահերը եւ տնտեսական մրցունակությունը, հրաժարվել Հարավչինական ծովում եւ այլ վայրերում նավագնացության ազատությունից»  կամ պասիվ հետեւել ամերիկյան մտավոր սեփականության առեւանգմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ