News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքերի կապակցությամբ ԱՄՆ-ի դեմ ԱՀԿ բողոք է ներկայացրել, հաղորդում է Reuters-ը:

Հնդկաստանի պաշտոնական անձինք հայտարարել են, որ կառավարությունը մտադիր է ԱՀԿ-ին բողոք ներկայացնել, եթե հնդկական ընկերությունները չազատվեն մաքսատուրքերից:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքեր էր սահմանել` համապատասխանաբար 25 տոկոս եւ 10 տոկոս: Այս որոշումը նա բացատրել էր ազգային անվտանգության խնդիրներով:

Հնդկաստանը, Չինաստանը, Ռուսաստանը, Ճապոնիան, Թուրքիան եւ Եվրամիությունը նման արդարացումը անհեթեթություն են անվանել եւ տարեկան 3,5 մլրդ դոլարի փոխհատուցում են պահանջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ