News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի անվտանգության ուժերը կալանավորել են հայտնի բլոգեր եւ լրագրող Ուաել Աբբասին, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրներին: Աբբասին տարել են  իր տնից եւ նրա գտնվելու վայրը անհայտ է:

Ըստ տեղական իրավապաշտպան կազմակերպության՝ ոստիկանությունը կալանավորման կարգադրագիր չի ներկայացրել: Աբբասի գլխին պարկ են հագցրել եւ հենց գիշերազգեստով տարել: Իրավապաշտպանները կարծում են, որ դա առեւանգում էր, ոչ թե ձերբակալություն: Աբբասը հայտնի է նրանով, որ ոստիկանության դաժանությունների մասին տեսանյութեր է տարածել: 2006-ին նրան նման տեսանյութերից մեկը այնպիսի սկանդալ առաջացրեց, որի արդյունքում երկու ոստիկանների դեմ հետաքննություն սկսվեց եւ մեղադրանքներ ներկայացվեցին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ