News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Առաջիկայում կնշանակվեն մարզպետները, այդ թեմայով դեռ ոչ մի նորություն չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Վարչապետը Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում կառավարությանը կներկայացնի կազմը»,-ասաց նա:

Հարիցն, թե քննարկումներ կա՞ն ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ, որ նրանք էլ մարզպետներ ունենալու հնարավորություն ունենան, Պապիկյանը պատասխանեց, որ այս պահին ոչ մի որոշում չկա:

Նախարարը տարօրինակ ոչինչ չի տեսնում, որ ՀՀԿ-ական մարզպետները մինչ օրս հրաժարական չեն տվել. «Ինչո՞ւ չպետք է համակերպվեն մի իրավիճակի հետ, որն արդեն դե յուրե ամրագրված է: Նրանք պաշտոնավարում են, որովհետեւ մարզպետներ են: Հիմա որոշում կլինի փոխելու՝ կփոխենք: Բոլորն անխտիր պետք է փոխվեն»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ