News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պերսոնա նոն գրատա են հայտարարել ԱՄՆ-ում Վենեսուելայի հավատարմատարին եւ Հյուսթոնում Վենեսուելայի գլխավոր հյուպատոսի տեղակալին: Նրանց 48 ժամ է տրվել՝ ԱՄՆ-ի տարածքը լքելու համար: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ սա պատասխան քայլ է Կարակասի համանման քայլին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մեղադրանքները, որոնցով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմն արդարացնում է երկու ամերիկացի դիվանագետի արտաքսման մասին նախկինում հայտարարված որոշումը, անհիմն են: Մեր դիվանագետները պատասխանատու կերպով են կատարում  իրենց պաշտոնական պարտականությունները, ինչպես նաեւ՝ դիվանագիտական պրակտիկայի եւ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան: Մենք հերքում եք հակառակի մասին ցանկացած ենթադրություն»,- նշվում է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ