ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «խորապես մտահոգված է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ նախատեսվող գագաթաժողովի չեղարկման կապակցությամբ:
Նա կողմերին կոչ է արել շարունակել աշխատել` «Կորեական թերակղզու խաղաղ եւ վերահսկելի ապամիջուկայնացմանը հասնելու համար»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ էր հայտարարել հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսվող Կիմ Չեն Ընի հետ գագաթաժողովը: