News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման՝ հունիսի 12-ին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ կայանալիք հանդիպումը չեղյալ հայտարարելու կապակցությամբ, խորը ափսոսանք է հայտնել, հաղորդում է Yonhap-ը:

«Ես ցնցված եմ, շատ եմ ցավում, որ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի գագաթաժողովը տեղի չի ունենա», - նշվում է նրա հայտարարության մեջ: Նա երկու երկրների ղեկավարներին ուղիղ բանակցությունների կոչ է արել եւ նշել, որ Կորեական թերակղզու ապամիջազգայնացումը չպետք է հետաձգվի հանդիպումը չեղյալ հայտարարելու որոշմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ