News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի ստեղծման նպատակն էր, որպեսզի պատերազմը դադարի միջազգային քաղաքականության գործիք լինել, սակայն յոթ տասնամյակ անց այդ վտանգը դեռեւս չի վերացել: Գլոբալ զինաթափման ոլորտում նոր օրակարգը ներկայացնելիս այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Այն ուղղված է նաեւ միջուկային եւ զանգվածային ոչնչացման զենքի այլ  տեսակների ոչնչացմանը: Գուտերեշը հայտարարել է, որ միջուկային զենքի տարածումն իրական սպառնալիք է մարդկության համար:

Նա հիշեցրել է, որ ներկայում աշխարհում 15 հազար միավոր միջուկային զենք կա, իսկ դրանց մեծ մասը կարող են գործարկվել հաշված րոպեների ընթացքում: «Մեկ մեխանիկական սխալը, էլեկետրական համակարգում խափանումը կամ մարդկային անփութությունը կարող են հանգեցնել աղետի, երբ աշխարհի երեսից ամբողջական քաղաքներ կանհետանան»,- ընդգծել է Անտոնիու Գուտերեշը:

Նրա խոսքով՝ միջուկային զենք ունեցող երկրները պատասխանատվություն են կրում այն բանի համար, որպեսզի դա տեղի չունենա: Այս համատեքստում նա Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին կոչ է արել հաղթահարել տարաձայնությունները՝ կապված Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին Համաձայնագրի հետ եւ երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա կրճատման մասին Համաձայնագրի գործողությունը, որն ավարտվում է երեք տարի անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ