News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2018 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ում դեղին ոսկուց զարդերի վաճառքը Մեգան Մարքլի շնորհիվ կտրուկ աճ է գրանցել, հաղորդում է Lenta.ru- ն` վկայակոչելով Reuters-ին:

Ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council), վերջին անգամ նման աճ ոսկերչական խանութները նկատել էին 2009 թվականին:Մասնագետները կտրուկ աճը պայմանավորում են Սասեքսի դքսուհու ազդեցությամբ եւ այդ թանկարժեք մետաղի նախընտրությամբ: Դեղին ոսկուց էր պատրաստվել Մեգանի նշանադրության մատանին:

 «Նշանադրության ժամանակ մենք նկատեցինք դեղին ոսկուց զարդերի վաճառքի աճ, իսկ վերջին մի քանի ամիսներին այն ավելացավ: Արդյունքում դեղին ոսկուց զարդերի ապահանջարկն ավելացավ 30 տոկոսով», — պատմել է Նյու Յորքի R&R Jewelers ապրանքանիշի ներկայացուցղիչ Դեւիդ Բորոչովը:

Վերջին 15 տարիների ընթացքում գնորդները գերադասում էին սպիտակ ոսկուց, արծաթից եւ պլատինից զարդերը: Վերջերս նորաձեւ էր դարձել նաեւ վարդագույն ոսկին, մինչդեռ դեղինը համարվում էր հնաոճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ