News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արամ Պողոսյանին (ք. Արտաշատ) պատկանող հացի արտադամասում:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իրավական ակտերով նախատեսված պահանջներին չի համապատասխանել փաթեթավորված արտադրանքի մակնշումը, հացն ու հացաբուլկեղենը չեն տեղափոխվել համապատասխան փոխադրամիջոցներով, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական պարտադիր եւ պարբերական բժշկական զննությունների:

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է:

Իսկ Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ՍՊԸ-ին եւ Երեւանում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող հացի, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործող «Ձյան Փաթիլներ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասերին թույլատրվել է վերսկսել գործունեությունը, քանի որ վերջիններս վերացրել են սանիտարահիգիենիկ խախտումներն ու կատարել վերահսկիչի բոլոր հանձնարարականները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ