News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի՝ Վրաստան նախատեսված այցի նախօրեին վրացական իշխանությունները որոշում են կայացրել օգտագործել երկրի աուտենտիկ անվանումը՝ Լիուտեվա: Համապատասխան որոշումը հրապարակվել է Վրաստանի ԱԳՆ կայքում:

Նշվում է, որ այս առաջարկը ստացվել է Վրաստանի Լեզվի պետական դեպարտամենտից եւ պատասխան բարեկամական քայլ է դարձել Լիտվերենի պետական հանձնաժողովի որոշմանը, որը մայիսի 3-ին լիտվերեն լեզվում հաստատել էր «Սաքարտվելաս» անունը՝ որպես Վրաստանի պաշտոնական անվանում:

Գրիբաուսկայտեն ժամանել է Թբիլիսի մայիսի 25-ին: Ըստ Georgia Online-ի՝ այցի նպատակն է երկրների միջեւ երկկողմ երկխոսության խորացումը, մասնակցությունը Վրաստանի Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված տոնակատարություններին, ինչպես նաեւ հուլիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների քննարկումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ