News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը մարտի 1-ի իր հայտնի ելույթի ժամանակ հայտարարեց, որ միանձնյա որոշել է խախտել ՀՅԴ խմբակցության որոշումը եւ «դեմ» է քվեարկելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Նա իր այդ քայլը բացատրեց նրանով, որ վատ կանխազգացում ունի, այդ պատճառով է նման որոշում կայացրել:

Բայց հետաքրքիրն այն էր, որ նախկին ՀՅԴ-ականը մինչ այդ որեւէ քաղաքական հատարարություն անելու ժամանակ հղում չէր կատարել իր ներքին ձայնին, բայց թե ինչն էր եղել պատճառը, որ այդ անգամ որոշեց կուսակցությանը դեմ գնալ ու ներքին ձայնով առաջնորդվել, այդպես էլ պարզ չդարձավ:

Ինչպես եւ սպասվում էր, Վարդանյանի այդ հայտարարությունն իսկական խուճապային իրավիճակ պետք է առաջացներ կուսակցությունում: Իրավիճակից դուրս գալու ելքը միակն էր, ինչն էլ կյանքի կոչվեց: Նա հեռացվեց կուսակցությունից եւ վայր դրեց իր մանդատը:

Այդ օրից ի վեր Աղվան Վարդանյանը լռում է եւ այդպես էլ չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք իր նեքին ձայնն իրեն չի՞ խաբել: Նաեւ ուզում էինք ճշտել, թե որքանո՞վ են հավաստի այն տեղեկությունները, որ իրեն այդ քայլին դիմել համոզել են որոշ ՀՀԿ-ականներ:

Լռությունը խախտելու եւ հարցերի պատասխանը ստանալու համար «Փաստ»-ը դիմեց Ա.Վարդանյանին: «Տրամադրությունս հրաշալի է, բայց որեւէ հարցի չեմ պատասխանում: Որոշ ժամանակ հետո կխոսենք»,- կարճ ասաց նախկին ՀՅԴ-ականը եւ անջատեց հեռախոսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ