News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» մասին հետաքննությունը կդադարեցվի ու երկրների միջեւ հարաբերությունները կզարգանան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ԱՄՆ-ի ներքին հակասությունների պատանդն ենք»,- մեջբերում է Պուտինին «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը, որի փոխնախագահը ներկա է գտնվել Ռուսաստանի նախագահի ու միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հանդիպմանը։

«Ես հույս ունեմ, որ մի օր դա կավարտվի ու ռուս- ամերիկյան հարաբերությունների զարգացման օբյեկտիվ ահրաժեշտությունը նոր պլան դուրս կգա»,- հայտնել է Պուտինը՝ մեկնաբանելով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը։ (Պուտինի խոսքը ներկայացվել է անգլերենից թարգմանությամբ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ