News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

Henley & Partners ընկերությունը կազմել է այն անձնագրերի գործակիցը, որոնք ապահովում են ազատության առավելագույն ազատություն, Հայաստանն այդ վարկանիշում զբաղեցրել է 74-րդ տեղը։

Վարկանիշի հիմքում այն երկրների քանակն է, ուր անձնագրի տերը կարող է այցելել առանց վիզայի։ ՀՀ անձնագիր ունեցողը կարող է հնարավոր 189 երկրներից 62-ն այցելել առանց վիզայի։

Առաջին տեղում Ճապոնիան է, որի անձնագրով հնարավոր է այցելել 189 երկրներ։ Երկրորդ տեղում Գերմանիան ու Սինգապուրն են (188 երկիր)։ Երրորդ տեղում են Դանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեդիան ու Հարավային Կորեան (187 երկիր)։

Վերջին՝ 100-րդ տեղում են Իրաքն ու Աֆղանստանը (30 երկիր ) ։

Անձնագրերի գործակիցը, որը նախկինում հայտնի էր որպես Վիզային սահմանափակումների գործակից, կազմվում է 2006-ից սկսած շվեյցարական Henley&Partners ընկերության կողմից, Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

Վարկանիշը կազմողները շեշտում են, որ վիզային պահանջները արտացոլում են երկրի կարգավիճակը համաշխարհային համայնքի շրջանակում՝ վիզային սահմանափակումների բացակայությունը թույլ է տալիս ավելի արդյունավետ բիզնես վարել տարբեր երկրներում, պահպանել միջազգային շփումներ, գործածել գլոբալ ներդրումային հնարավորություններն ու ճամփորդել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news