News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իռլանդացիների երկու երրորդը ուրբաթ օրն անցկացված հանրաքվեի ժամանակ կողմ է հանդես եկել աբորտների օրինականացմանը։ Այդ մասին վկայում են հանրաքվեի պաշտոնական արդյունքները, հայտնում է Irish Times-ը։ Աբորտների իրավունքի ընդլայնմանը կողմ է հանդես եկել 66,4 տոկոսը, ստատուս քվոյի պահպանման օգտին են քվեարկել 33,6 տոկոսը։ Մասնակցությունը հանրաքվեին կազմել է 64,13 տոկոս։

1983 թվականից աբորտները արգելվել էին այստեղ եւ արվում էին միայն հազվադեպ դեպքերում, եթե կնոջ կյանքին լուրջ վտանգ էր սպառնում։ Բռնաբարության արդյունքում հղիությունը բավարար պատճառ չէր պտղի հեռացման համար։ Այդ պատճառով շատ կանայք ստիպված էին լինում մեկնել արտասահման այդ վիրահատության համար։

Այժմ Իռլանդիայի խորհրդարանը մոտակա մի քանի ամիսների ընթացքում պետք է նոր օրենք պատրաստի աբորտների մասին։ Կանանց թույլ կտրվի ընդհատել մինչեւ 12 շաբաթական հղիությունը, իսկ ավելի ուշ կարելի է կյանքին սպառնացող վտանգի դեպքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ